Այս օրերի ընթացքում «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման համար նվիրաբերվել է 13.185 ԱՄՆ դոլար

Արդեն 10 օր է, ինչ մեկնարկել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նոր՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի crowdfunding-ային արշավը Indiegogo համաֆինանսավորման հարթակում։ Այս օրերի ընթացքում նվիրաբերվել է 13.185 ԱՄՆ դոլար։ Մեր նպատակն է գոյացնել 53․000 ԱՄՆ դոլար։ Խնդրում ենք միանալ մեզ և նվիրաբերել սիմվոլիկ գումար, որից կշահենք բոլորս՝ հայրենասերից մինչև արվեստասեր։

 Ինչպե՞ս նվիրաբերել։ Սեղմե՛ք այստեղ, այնուհետև BACK IT, նշե՛ք գումարի չափը կամ ընտրե՛ք ներկայացված PERK-երից Ձեր նախընտրելին։ Այսպիսով Դուք կդառնաք այս մեծ նախագծի մի մասը։

Միասին մենք կարող ենք ստեղծել որակյալ հայկական ֆիլմ։ Ուրեմն եկե՛ք «Դրախտի դարպասը» դարձնենք իրականություն։