Իրականացվում են ՀՀ սահման տանող ճանապարհի հարթեցման աշխատանքները

Նինոծմինդայում Վրաստանի սահմանային  անցակետ տանող ճանապարհին իրականացվում են հարթեցման և հողալցման աշխատանքներ:

Այս տարի նախատեսված է վերոնշյալ ճանապարհի հիմնանորոգում և ասֆալտապատում, սակայն մինչ մրցույթների հայտարարումը,  կատարվում է ժամանակավոր հարթեցում:

Միջպետական ճանապարհի որոշ հատվածներն անցնում են Նինոծմինդայի շրջանի մի քանի գյուղերով և տարվող աշխատանքներն առավել ուրախալի են դարձել այդ գյուղի բնակիչների համար:

Բնակչությունը դիմելով Խորհրդարանի պատգամավորին ` խնդրել էր հնարավորինս շուտ կատարել վերանորոգման այս աշխատանքները:

Սահմանակետ տանող ճանապարհի վատթարացումից բողոքներ կան   վարորդներից։ Նախկինում քսան րոպե տևող ճանապարհը հիմա անցնում են երկու ժամում:

«Ջավախք Ավտոգզա»  ընկերության փոխտնօրեն Գիորգի Նասարիձեի  խոսքերով  տարվող աշխատանքներն սկսել են իրագործել պատգամավոր Հենզել Մկոյանի հանձնարարականով, և ավարտին կհասցնեն մի քանի օրից, եթե չխանգարեն եղանակային անբարենպաստ պայմանները:

Մի քանի օրից Վրաստանի սահմանակետ տանող ճանապարհը կլինի հարթ, իսկ մի քանի ամսից, ինչպես նախապես է հայտարարվում վարորդները կերթևեկեն ամբողջովին ասֆալտապատ ճանապարհով: