Բորջոմիում պաշտոնից հեռացրել են սակրեբուլոյի նախագահին

Բորջոմիում պաշտոնից հեռացրել են սակրեբուլոյի նախագահին: Այս մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։

Զազա չաչանիձեի պաշտոնաթողությանը, գաղտնի քվեարկությանը ձայն է տվել 19 պատգամավոր, իսկ երկուսը դեմ էին: Նիստին ընդհանուր առմամբ ներկա էր 21 մարդ:

Անձամբ Զազա Չաչանիձեն սակրեբուլոյում չէր գտնվում:

Մարտի 21-ին, սակրեբուլոյի ապարատում գրանցվել է դիմում, որտեղ սակրեբուլոյի 15 պատգամավոր պահանջում էր Զազա չաչանիձեի պաշտոնաթողությունը: Այստեղից 13-ը «վրացական երազանք» կուսակցության անդամներ էին, երկուսը «հայրենասերների դաշինքից»: Նախագահի իմպիչմենթի համար հարկավոր էր սակրեբուլոյի կազմի կեսից ավելի պատգամավորների ձայնը:

Բորջոմիի սակրեբուլոն միակն է, որտեղ ընդիմությունը ներկայացնում է մեծամասնություն: Սակրեբուլոյի 28 պատգամավորից 15-ը ընդիմության ներկայացուցիչն է:

Դրա հետ մեկտեղ, դիմակայություն էր սակրեբուլոյի և Բորջոմիի քաղաքապետարանի աշխատակիցների միջև: Սակրեբուլոն հրաժարվում է ավելացնել քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը: