Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը խորհուրդ է տվել ուսուցիչներին դուրս գալ Հայոց Ցեղասպանության տխուր մթնոլորտից

Ինչպես տեղեկացնում է Newspress.am հայաստանյան լրատվական կայքը Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոցի տնօրենը օրերս հրավիրել է ժողով և դպրոցի մոտ 60 աշխատակիցների հորդորել, որ աշակերտների շրջանում աշխատանք տարվի, որպիսի նրանք դուրս գան Ցեղասպանության տխուր մթեմայից։

Ինչպես գրում է կայքը,  տնօրենը ասել է, թե երեխաները կամաց-կամաց պետք է մոռանան Հայոց Ցեղասպանության թեման, քանի որ այն տեղի ունեցել 1 դար առաջ, իսկ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը կարիք չկա հիշելու․ «թող երեխաները դուրս գան այդ տխուր թեմայից, չհիշեն, որ Ցեղասպանություն է եղել»,-ասել է նա։

Տվյալ կայքի հրապարակումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։

Akhaltskha.Net-ի խմբագրությունը մոտակա օրերին կփորձի ճշտել կատարվածը եւ իր ընթերցողներին տեղյակ կպահի դպրոցում կատարվածի ողջ իսկության բոլոր մանրամասները։