Ագռավների պես կառավարության վարչության շուրջ պտտվող մարդկանց ասեմ, որ չեմ պատրաստվում հրաժարական տալ. Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կոչ է անում այն մարդկանց, ովքեր իր խոսքով, ժամկետներ են դնում վարչապետի հրաժարականի մասին, հանդարտվեն, քանի որ թայմերը առնվազն մեկ տարի չի զանգի, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։

Նշված հայտարարությունը վարչապետն այսօր արել է կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցին, որտեղ հայտարարել է կառավարական փոփոխությունների մասին և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարի պաշտոնում Զուրաբ Ալավիձեի փոխարեն ներկայացրել Մաիա Ցքիտիշվիլուն:

«Որպեսզի կառավարության վարչությունում անցկացվող ճեպազրույցները չլինեն ձանձրալի, ասեմ, որ այն մարդիկ, որոնք ագռավների պես պտտվում են կառավարության վարչության 11-րդ հարկի շուրջ և ժամկետներ դնում վարչապետ Կվիրիկաշվիլու պաշտոնաթողության մասին, այդ թայմերը առնվազն մեկ տարի չի աշխատի»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին: