Վարչապետը տարածաշրջանային խորհրդաժողով է անցկացրել Ախալցխայում

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Ախալցխայի Մեսխեթիի անվան  թատրոնում հանդիպել է «Վրացական երազանք»-ի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, տարածաշրջանի քաղաքապետարանների պատգամավորներ եւ «Վրացական երազանք»-ի այլ անդամներ:

Հանդիպմանը ներկա չէր Սամցխե-Ջավախքի նորանշանակ նահանգապետ Կախա Սամխարաձեն։ Ժողովը փակ էր լրատվամիջոցների համար: