Սուրբ Զատիկ Տոնը Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սուրբ Զատիկ Տոն Հրաշափառ Հարության Մեր Տեր՝ Հիսուս Քրիստոսի։

Այսօր Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում ձեռամբ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի մատուցվեց սրբալույս Պատարագ։ Արժանապատիվ Տեր Հայրը ներկա հավատացյալներին փոխանցեց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի Օրհնությունը Սուրբ Հարության տոնի առթիվ։ Հավարտ սուրբ պատարագի Ախալցխայի և Բորժոմիի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը պատարագիչ Տեր Հոր հետ միասին օրհնեցին զատկական խորհրդանիշ կարմիր ներկված հավկիթները և բաժանեցին ներկաներին։