Ս. Զատիկի տոնը Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում

Մերտի 31-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային կենտրոնում անցկացվեց Ս. Զատիկի տոնին նվիրված միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին 7-9տ. դպրոցական խմբի երեխաները:

Երեխաները ներկայացրեցին Զատիկի տոնին նվիրված փոքրիկ բեմադրություն: Երգեցին տոնին նվիրված երգեր, պարեցին, գեղեցիկ արտասանեցին, կռվեցրին ներկած ձվիկները և հյուրասիրվեցին քաղցրավենիքներով:

Միջոցառման վերջում տնօրեն` Նանուլի Հակոբյանը շնորհավորեց բոլորի Ս.Զատիկի տոնը: