ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանի կառավարության «քայլ դեպի լավագույն ապագա» նոր նախաձեռնությունը

1tv.g-Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Վրաստանի կառավարության «քայլ դեպի լավագույն ապագա» նոր նախաձեռնությունը:

Նախաձեռնությանը, որը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է կառավարության նիստին, արձագանքել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը:

«ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանի նոր նախաձեռնությունը, որը նպատակաուղղված է վարչական սահմանի երկայնքով կապերի հաստատմանը: Այս քայլերը ուղղված են վարչական սահմանի երկու կողմերում բնակվող մարդկանց կարիքների լուծմանը, ինչպես նաև բարելավելու են ձեռնհասությունը գոյատևելու աղբյուրներին և կրթությանը: Ողջունում ենք նաև այն, որ Վրաստանի իշխանությունները փորձում են ամեն կերպ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով:

ԱՄՆ-ն մեկ անգամ ևս հաստատում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ աջակցությունը և շարունակում է աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»,-ասված է Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է «քայլ լավագույն ապագայի համար» խաղաղարար նոր նախաձեռնությունը:

Ինչպես նշել է վարչապետը, դա շատ կարևոր նախաձեռնություն է, որը առաջին հերթին լուրջ քայլ է երկրի խաղաղ և կայուն զարգացման ճանապարհին: