Առաջնորդական եռօրյա այց Սամցխե-Ջավախք

Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝  Սամցխե-Ջավախք  եռօրյա այցի շրջանակներում, 2018 թվականի ապրիլի 6-ին այցելեց Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի 19-րդ դարի առաջին կեսին կառուցված Սուրբ Խաչ եկեղեցի, որտեղ նրան դիմավորեցին Եղիա ավագ քահանա Թազայանը և գյուղի համայնքի ղեկավարը: Թեմակալ առաջնորդը, հոգևոր հովվի և համայնքապետի հետ քննարկեց ապրիլի 29-ին Սուրբ Խաչի Երևման և եկեղեցու նավակատիկի տոների առիթով  կայանալիք հանդիսավոր Ս. Պատարագի հետ առնչվող հարցեր: Սրբազան Հայրը եկեղեցու արդյունավետ գործունեության առթիվ կարևոր ցուցումներ տվեց հոգևոր հովվին:
Նույն օրը, Վազգեն եպիսկոպոսը այցելեց Արագովայի Սուրբ Գևորգ3 (19-րդ դ.առաջին կես) եկեղեցի և իր մասնակցությունը բերեց տեղի «Խրիմյան Հայրիկ» նախակրթարանի սաների Սուրբ Հարության տոնին նվիրված հանդիսությանը: Նա իր օրհնությունը բաշխեց հոգևոր հովիվ՝ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանին, նախակրթարանի տնօրեն, երեցկին Նարինե Տեր-Մկրտչյանին և մյուս մանկավարժներին՝ իրենց կատարած  բարի աշխատանքի համար:
2Հաջորդ օրը, ապրիլի 7-ին՝ Աստվածամոր Ավետման տոնին, Թեմակալ առաջնորդը Ս. Պատարագ մատուցեց Նինոծմինդայի շրջանի Մամզարաmamzara2գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց (կառուցված 2013 թ.) եկեղեցում: Տոնական Պատարագի մատուցման առիթով եկեղեցին ու եկեղեցու բակը լեցուն էր ժողովրդով: Հընթացս Ս. Պատարագի Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց և տոնի առիթով շնորհավորեց եկեղեցում ներկա հավատացյալ կանանց:

Նույն օրը, ուղեկցությամբ  Նինոծմինդայի շրջանի հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի և Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տ. Տաթև քահանա Մարուքյանի, phoqr gonduraՎազգեն Սրբազանը այցելեց շրջանի  Փոքր Գոնդուրա գյուղի Սբ. Գևորգ (Սբ. Ղևոնդյաց, 19-րդ դ.կես) եկեղեցի, որտեղ phoqr ganduraԱռաջնորդին դիմավորեցին գյուղի հասարակության անդամները և ներկայացրեցին  եկեղեցում տարվող շինվերանորոգչական աշխատանքների ընթացքը: Հոգևոր հովիվները, Սրբազան Հոր հետ միասին աղոթեցին, հոգևոր մեղեդիներ ու շարականներ երգեցին Սուրբ Ղևոնդյաց տաճարում:

Թեմակալ Առաջնորդի կողմից, շինվերանորոգչական աշխատանքների պատասխանատուներին տրվեցին համապատասխան ցուցումներ՝  շինարարության հետագա ընթացքը եկեղեցական կանոններին համապատասխան շարունակելու համար:
mec gonduraՏեղի  հոգևոր հովվի ուղեկցությամբ  Թեմի առաջնորդը այցելեց նաև Մեծ Գոնդուրայի Սուրբ Հակոբ 5(19-րդ դ. առաջին կես) եկեղեցի, մանրամասն կերպով ուսումնասիրեց նախկինում կատարված եկեղեցու վերանորոգման աշխատանքները և ցավով արձանագրեց, որ վերանորգությունը կատարվել է թերություններով և ոչ ամբողջական:  Սրբազան Հայրը  հորդորեց  հոգևոր հովվին և mec gondura 3պատասխանատուներին  կապ հաստատել բարերաների հետ և եկեղեցու կանոնների համաձայն, ամբողջացնել տաճարի վերանորոգությունը և պատարաստել վերաօծման: Մեծ Գոնդուրայի Սուրբ Հակոբ եկեղեցում աղոթելուց և հոգևոր շարականներ երեգելուց  հետո, Թեմի առաջնորդին ուղեկցող մեքենաների շարասյունը շարժվեց շրջանի Դիլիֆ Dilif 1գյուղ ի Սուրբ  Վարդան (19-րդ դ. երկրորդ կես) եկեղեցի: Գյուղում մեծ ոգևորությամբ դիմավորեցին Սրբազան Հորը: Համայնքի ղեկավարը և շինարար վարպետները մանրամասնորեն ներկայացրեցին եկեղեցու վերանորոգության ընթացքը և ունկնդիր եղան Վազգեն եպիսկոպոսի կողմից տրվող հորդորներին ու պատգամներին:  Սրբազանը բարձր գնահատեց Dilif 2գյուղի ժողովրդի, բարերաների, շինարար վարպետների բարեխիղճ աշխատանքը, Օրհնեց նրանց նպատակասլաց և հետևողական գործերը, որոնք կատարվում են մեծ ջերմեռանդությամբ ու ոգևորությամբ:  Սուրբ  Վարդան եկեղեցում ևս  հոգևոր հայրերը աղոթեցին, կատարեցին հոգևոր շարականների և մեղեդիների երգեցողություն և օրհնեցին տեղի ազգաբանակչությանը:
Թեմի առաջնորդի հաջորդ այցը,8  Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ կրթա-մշակութային կենտրոնն էր, որտեղ Սրբազանը մասնակցեց տնօրինության և ուսուցչական կազմի  պատրաստած մշակութային միջոցառմանը՝ նվիրված Աստվածածնի Վերափոխման  և մայրության տոնին:

Վազգեն եպիսկոպոսը իր օրհնությունը բաշխեց մանակավարժներին, ծնողներին և սաներին: Շնորհավորանքներ հղեց և կենտրոնի կողմից ծաղիկներ բաժանեց միջոցառմանը ներկա կենտորնի սաների մայրերին և մանկավարժներին:

Առաջնորդ Սրբազանը բարձր գնահատեց տեղի հոգևոր հովիվ Տ. Արմաշ քահանա Պողոսյանի նվիրական ծառայությունը՝  համայնքի հոգևոր, մշակութային և ընկերային կյանքի, և իր հայրական երախտագիտությունը հայտնեց Ժորա Սնխչյանին տարածաշրջանում Kuikamմեծածավալ մշակութային գործունեություն ծավալելու  համար:

9Երեկոյան,  Սրբազան Հայրը այցելեց Ախալքալաքի շրջանի Կուլիկամ գյուղի Սուրբ Երրորդություն (19-րդ դ.առաջին կես) եկեղեցի, որտեղ հոգևոր հովիվ  Տ. Տաթև քահանա Մարուքյանը ներկայացրեց եկեղեցում ընթացող շինվերանորոգչական աշխատանքների ընթացքը: Թեմի առաջնորդը, գնահատելով հանդերձ կատարվող աշխատանքները, հանձնարարեց կարճ ժամանակում վերացնել շինարարական թերությունները և մինչև տարվա վերջ տաճարը պատրաստել վերաօծման Սրբազան արարողության:
Այնուհետև Վազգեն եպիսկոպոսը այցելեց  Ախալքալաքի շրջանի Goman 2Գոման գյուղ, 10որտեղ հոգևոր հովիվ Տ. Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի գլխավորությամբ տեղի ազգաբնակչությունը գյուղի կետնրոնում դիմավորեց Առաջորդին: Սրբազանի Գոման գյուղ այցելության նպատակն էր, խորհրդակցել ժողովրդի հետ գյուղում կառուցվելիք եկեղեցու, մանկապարտեզի և հանգստի գոտու վայրի ընտրության հարցով:  Քննարկումների արդյունքում եկեղեցու և մանկապարտեզի տեղը ընտրվեց գյուղի նախկին դպրոցի տարածքը , որոշվեց սույն նպատակով կրկին դիմել Վրաստանի պատկան մարմիններին՝ հողատարածքը ձեռք բերելու և այնտեղ լայնածավալ ներդրումային աշխատանքներ իրականացնելու նպատակով: Հանդիպման ավարտին Սրբազանը ժողովրդին համառոտ ներկայացրեց թեմի պատմությունը, անցած փառավոր ուղին, խորհրդային տարիներին թեմին պատճառած ահռելի վնասները և հոգևոր կառույցի 12այսօրվա գործուներությունն ու առաքելությունը: Վիրահայոց թեմի առաջնորդը ուղեկցող հոգևոր սպասավորների հետ՝ գիշերը վերադարձավ Ախալքալաք:

Հաջորդ օրը, ապրիլի 8-ի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,  11կրկնազատկի տոնի առիթով Ս. Պատարագ մատուցեց Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում և hընթացս Ս. Պատարագի հայրական իր պատգամն ու օրհնությունը հղեց  հավատացյալ ժողովրդին: Պատարագիչ Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա եկեղեցական տոնի խորհրդի մասին:
Երեկոյան թեմակալ առաջնորդը մեկնեց Մայր հայրենիք՝ ապրիլի 9-ին մասնակցելու ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

armenianchurch.ge