Սամցխե-Ջավախքի նահանգապետը կարծում է, որ իրենք չափից դուրս հանդուրժող են

Ինչպես տեղեկացնում է Ախալցխայի TV9 տեղական ալիքը, Սամցխե-Ջավախքի նոր նահանգապետը իր նշանակումից մեկ շաբաթ անց հանդիպել է լրագրողների հետ եւ խոսել ծրագրերի մասին: Նահանգապետ Կախա Սամխարաձեն տվյալ հանդիպմանը զրուցել է տարածաշրջանի ապագա ծրագրերի եւ հիմնախնդիրների մասին: Նահանգապետի նշած հիմնական խնդիրներից մեկը վերաբերվում էր կրոնի հարցին: Կախա Սամխարաձեի կարծիքով` մահմեդական եւ քրիստոնեական համայնքների միջեւ տեղի ունեցած միջադեպերը արհեստականորեն են  ստեղծված:

«Մենք վրաց ազգս, շատ հանդուրժող ենք: Վրաստանում ոչ մի էթնիկ ազգ կամ տարբեր կրոնի ներկայացուցիչներ իրենց վատ չեն զգացել:  Սրանից ելնելով, ես կարծում եմ, որ այսպես կոչված կրոնական խնդիրները արհեստականորեն են ստեղծված:  Այս խնդիրները,  իմ կարծիքով շատ հեշտ կլինի լուծել»,-նշում է Կախա Սամխարաձեն:

Նահանգապետը կարծում է, որ Մոխե գյուղի հետ կապված խնդիրը այն ժամանակ շատ ճիշտ են լուծվել եւ կայացվել է ճիշտ որոշում: Սամխարաձեն նաև ճիշտ է համարում այն փաստը, որ գյուղում կառուցվում է մզկիթ: Նրա կարծիքով` ամեն հավատքի փոքրամասնություն պիտի ունենա հնարավորություն աղոթել իր սրբավայրում:

Նոր նահանգապետը խնդրի լուծման ելքը գտնում  է երկխոսություն մեջ:  Ամեն մի խնդիր պետք է լուծել զրուցելով և լսելով բոլոր կողմերի կարծիքը, նշել է նա:

Հիշեցնենք, որ Կախա Սամխարաձեն ապրիլի 2-ին նշանակվել է  Սամցխե-Ջավախքի նոր նահանգապետ: