Freedom House-ի հաշվետվության համաձայն Վրաստանը ժողովրդավարության զարգացման վարկանիշում ստացել է 4,68 միավոր

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հերթական հաշվետվությունը, որը վերաբերում է զարգացող երկրներին: Հաշվետվության համաձայն Վրաստանը ժողովրդավարության զարգացման վարկանիշում ստացել է 4,68 միավոր: Այդ մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։

Նախորդ հաշվետվությունում  Վրաստանը ուներ 4,61 միավոր, համապատասխանաբար վարկանիշը վատթարացել է 0,07 միավորով:

Գնահատումը տեղի է ունենում 7 միավորանոց համակարգով, որտեղ՝ 1-ը լավագույնն է, իսկ 7-ը վատագույնը: