Երեկ երեկոյան հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները

Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ երեկ երեկոյան հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։ «Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։