Ծուղրութ գյուղում իրականացվում են ներքին ճանապարհների բետոնապատման աշխատանքներ

Ախալցխայի շրջանի հայկական Ծուղրութ գյուղում  իրականացվում են ներքին ճանապարհների բետոնապատման աշխատանքներ, որոնք իրականացվում են տեղական բյուջեի միջոցով։

Դրանից բացի մեկնարկել են Ախալցխայի շրջանի  Մինաձե գյուղի ներքին ճանապարհների վերանորոգման աշխատանքները, ինչպես նաեւ Կլդե գյուղի «Զեուբանի» կոչված ավտո ճանապարհի վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։

Ներկա պահին կատարվում են հողի հարթեցման հետ կապված աշխատանքներ, որոնց ավարտից հետո կիրականացվեն բետոնապատման աշխատանքներ։