Ախալքալաքից հինգ մարզիկ զբաղեցրեցին պատվավոր տեղեր

Ապրիլի 11-ից մինչև 14-ը Զեստաֆոն քաղաքում կայացավ Վրաստանի բռնցքամարտի դպրոցականների առաջնությունը: Մրցույթին մասնակցում էին Վրաստանի տարբեր շրջաններից 2004-2005 թվականներին ծնված երեխաներ:

Ախալքալաքից մասնակցում էին 11մարզիկ, որոնցից 5-ը մրցույթից վերադարձան  մեդալներով:

Առաջին պատվավոր տեղերը զբաղեցրեցին  `

50 կգ քաշային կարգում Յուրի Օհանջանյանը

38,5 կգ քաշային կարգում Գոռ Այվազյանը:

Իսկ երրորդ տեղ զբաղեցրեցին `

40 կգ քաշային կարգում Միտյա Մեցոյանը

52 կգ քաշային կարգում Արման Մելքոնյանը

68 կգ քաշային կարգում Վահան Մանասյանը

Ներկայումս մրցույթում հաղթանակ տարած մարզիկները իրենց մարզիչների հետ ուժ ու եռանդ չեն խնայում և ամենօրյա պարապմունքներ են անցկացնում, քանի որ շուտով հավաքների են , որից հետո էլ մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը: