Սահմանափակ կարողություններով երեխաների համար նախատեսված դպրոցը պատրաստել էր ցուցահանդես միջոցառում նվիրված Վրաց լեզվին

Ապրիլի 18-ին Ախալցխայի թիվ 7 դպրոցը, որտեղ սովորում են սահմանափակ կարողություններով երեխաներ, պատրաստել էր ցուցահանդես և միջոցառում նվիրված Վրացերեն լեզվի։ Տնօրինության հրավերով միջոցառմանը ներկա էին նաև Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Տիկնանց Միության անդամները։ Միությունն այս անգամ նույնպես դատարկաձեռն չէր և իրենց հետ քաղցրավենիք էր տարել երեխաների օրն ավելի քաղցր դարձնելու համար։

Ցուցահանդեսին ներկայացված էին ամբողջությամբ դպրոցի երեխաների ձեռքերով պատրաստված գեղեցիկ գործեր։ Տիկնաց միության  Նախագահ՝ Երեցկին Անահիտ Վարդանյանը միության անունից խորին շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրենությանը հրավերի համար։