Հայաստանում ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 166 ցուցարար

Tert.am-Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են բերվել Երևան քաղաքում տեղի ունեցող ցույցերի մասնակիցներ: Ժամը 9:00-ի դրությամբ` ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերվածների թիվը կազմում էր 16, ժամը 14.00-ի դրությամբ՝ 166:

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ բերված քաղաքացիների թիվը հասել է 166-ի:

«Ժամը 14:00-ի դրությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 166 քաղաքացի»,-ասաց Ջանոյանը:

Նշենք, որ ժամը 11:00-ի դրությամբ բերման էր ենթարկվել 52 անձ, 10:30-ի դրությամբ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր ստորաբաժանումներ է բերվել 37 անձ: Ժամը 13:00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 107 ցուցարար:

 Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում ցույցեր ու երթեր են ընթանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ՝ «Իմ քայլը» շարժման նախաձեռնությամբ և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։