Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է մարդկանցով

Հայաստանում շարունակվում են հանրահավաքները ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Երեւանի Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն է մարդկանցով։ Տարբեր հաշվարկներով հանրահավաքին մասնակցում են մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ։

Ելույթներով հանդես են գալիս բազմաթիվ ակտիվիստներ, որոնք այս օրերին կանգնած էին «Քայլ արա մերժիր Սերժին» նախաձեռնության ակունքներում։

Հանրահավաքը շարունակվելու է մինչեւ 20։00։

Հիշեցնենք, որ այսօր ձերբակալվել են ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միզոյանը և Սասուն Միքայելյանը, ինչը ավելի մեծ բողոքի ալիքի պատճառ է դարձել քաղաքացիների կողմից։