Նիկոլ Փաշինյանն ու Սերժ Սարգյանը բանակցելու են վարչապետի հրաժարականի շուրջ

Armtimes.com-«Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել եւ քննարկել այդ օրակարգը»,- քիչ առաջ ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերով ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Վաղն առավոտյան ժամը 10-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ տեղեկացրեց, որ իրենց միջոցառումները վաղը տեղի կունենա ժամը 12:00-ից հետո:

Փաշինյանը նշեց, որ բանակցությունները լուսաբանելու համար պետք կապ հաստատել ՔՊ-ի լրատվականի հետ: