ԱՄՆ ՀԱՅԴՈՒԿ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Հայաստանի անկախությանը հասցվեց ևս մեկ ծանր հարված: Երկրի իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանը և իր գլխավորած բանդան բորենուն բնորոշ նամարդությամբ բռնի ուժ կիրառեց խաղաղ, անզեն ցուցարարների նկատմամբ: Մարդաորսի արդյունքում ճաղերի հետևում են հայտնվել Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, շարժման այլ առաջնորդներ և քաղաքացիներ:

Թաթար-մոնղոլական իշխանությունը փորձում է կործանել հայոց պետականությունը: Սակայն մեր փառապանծ ժողովուրդը ոտքի է կանգնել և մենք համոզված ենք, որ անկախության և ազատության համար պայքարը կհասցնի տրամաբանական Հաղթանակի: Կեցցե Հայ Ժողովուրդը, Կեցցե մեր աննկուն Երիտասարդությունը:

Մենք կոչ ենք անում ամբողջ Հայ ազգին, Հայրենիքում և ի Սփյուռս աշխարհի, միանալ մեր երիտասարդության առջնորդած Սուրբ Պայքարին:

Միաժամանակ Սերժ Սարգսյանին զգուշացնում ենք, որ մեր երկիրը ցնցումներից հետ պահելու համար նա պետք է ժամ առաջ հրաժարվի իր պաշտոնից: Նոր Մարտի 1 սարքելու իր սպառնալիքը հազարապատիկ ուժով հարվածելու է իրեն: Կոչ ենք անում սթափվել և հեռու մնալ Թալեաթ ու Էնվեր դառնալու գայթակղությունից:

Մի առանձին կոչով էլ դիմում ենք մեր ազատամարտիկներին:Եղբայրներ, մենք մեր Հայրենիքը թուրքից պաշտպանեցինք ոչ նրա համար, որ հիմա էլ ներսի թուրքերը փորձեն մեր ժողովրդի արյունը թափել: Կանգնեք մեր ժողովրդի, մեր ոսկե երիտասարդության կողքին, փրկեք մեր երկիրը նոր ենիչերիներից:

ԱՄՆ Հայդուկ Միություն 22 ապրիլ 2018թ