ԵՄ․ Անհապաղ ազատել խաղաղ հավաքի իրավունքն իրացնելիս բոլոր ձերբակալվածներին

ԵՄ Միջազգային հարցերով ու անվտանգության քաղաքականության/Եվրոպական հարևանության քաղաքակաության մամուլի խոսնակ Մայա Կոսյանչիչը հայտարարություն է տարածել ՀՀ-ում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ։

Ըստ հայտարարության, ԵՄ-նշում է, որ օրենքի տառին համաձայն ազատ խաղաղ հավաքների անցկացումը ունիվերսալ և հիմնարար իրավունք է։ ԵՄ-ն ակնկալում է ՀՀ իշխանություններից լիակատար հարգել այդ իրավունքը՝ համաձայն երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների, այդ թվում՜ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի։

«Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքի սահմաններում իրենց իրավունքներն իրացնելիս, պիտի անհապաղ ազատ արձակվեն։ Խիստ կարևոր է, որպեսզի բոլոր ներքաշված կողմերը գործեն պատասխանատու և զսպվածություն ցուցաբերեն։ Անհրաժեշտ է ապահովել նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջարկված լիակատար երկխոսությունը, որը պիտի ուղղված լինի իրավիճակի անհապաղ խաղաղ կարգավորմանը»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է նաև, որ անհանգստացնող է, որ Սարգսյանի ու Փաշինյանի կարճ հանդիպումը չխանգարեց հետագա էսկալացիային։