Մեկ մարդու նման քվեարկելու ենք ժողովրդի թեկնածուի օգտին, ՀՀԿ-ին՝ ոչ մի ձայն. Գ. Ծառուկյան

Armtimes.com-«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի թեկնածու չի առաջադրվում և սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու: Այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրեց «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը:

«Կենտրոն» հեռուստաալիքով հաղորդման եթերում էլ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ ինքն ու իր թիմակիցներն ունեն հստակ որոշում՝ եթե անգամ ՀՀԿ-ն առաջադրի թեկնածու, իրենք միաձայն չեն քվեարկելու ՀՀԿ թեկնածուի օգտին, ոչ մի ձայն չեն տալու, որովհետեւ ժողովրդի հաղթանակը ոչ ոք իրավունք չունի խլել ժողովրդի ձեռքից:

«Ես ու իմ թիմակիցները, մեկ մարդու նման քվեարկելու ենք ժողովրդի թեկնածուի օգտին, ՀՀԿ-ին ոչ մի ձայն չենք տալու»,-ասաց Ծառուկյանը: