Սակեռիի անտառում հրդեհ է բռնկվել

Անզգուշություն թե՞  մարդկային գործոն:  Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության պետը նշում է, որ հրդեհի պատճառը կարող է լինել մարդկային գործոնը: Այնուամենայնիվ, դա անփութություն է, թե՞ կանխամտածված գործողություն, անկացվելու է համապատասխան  հետաքննություն:

Երեկ երեկոյան հրդեհի մարման աշխատանքում ներգրավված էին 50 հրշեջներ, 70 հոգի այժմ սպասում են Թբիլիսիում, նրանք կաշխատեն առաջիկա երկու օրերին եւ վերահսկելու են տարածքը:

Ըստ նախարար Մղեբրիշվիլիի տեղեկության՝ այրվել է երկու հեկտար  տարածք եւ տասը ակտիվ  օջախային հրդեհ են մարել: Ներքին գործերի նախարարությունը սկսել է հետաքննությունը, 187-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ մասով, որը ենթադրում է վնաս հասցնել ուրիշի գույքի, ինչը պատժվում է ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով: Ներկա դրությամբ հրդեհը ամբողջովին լոկալիզացված է:

Հիշեցնենք որ հրդեհը առաջացել էր Ապրիլի 30-ին, ժամը 6-ի սահմաններում: Դեռ հայտնի չէ, թե ի՞նչ պայմաններում է  առաջացել հրդեհը: