ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեն հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն հանդիպել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը։ Հանդիպումը կայացել է մայիսի 3 -ին:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, հանդիպումն անցկացվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանի ԱԺ-ում:

«Հանդիպմանը քննարկել են Վրաստան-Հայաստան ավանդական դրացիական հարաբերությունները:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, Հայաստնի վարչապետ ընտրվելու դեպքում, նա պատրաստ է Վրաստանի հետ զարգացնել և խորացնել հարաբերությունները»,- հայտարարում են Վրաստանի արտաքին գերատեսչությունում: