Վրաստանի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:
Անդրադարձ է եղել նաև հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարցերին:

Նախագահ Մարգվելաշվիլին հրավիրել է Հայաստանի նախագահին՝ մայիսի 26-ին այցելելու Թբիլիսի և ներկա գտնվելու Վրաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի տոնակատարությանը: