Ախալցխայում անցկացվելու է Պետական և տեղի իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության ֆորումը

Մայիսի 5-6-ին Ախալցխայում, անցկացվելու է «Պետական և տեղի իշխանության ինստիտուցիոնալ երկխոսության» առաջին ամենամյա ֆորումը: Հաղորդում է առաջին

ալիքը։

Այսօր, 14:00-ին ֆորումը բացելու են վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մաիա Ցքիտիշվիլին և խորհրդարանի շրջանային քաղաքականությա իմն և ինքնակառավարման կոմիտեի նախագահ Զազա Գաբունիան:

Ֆորումի նախաձեռնողը և հյուրընկալողը Վրաստանի խորհրդարանի շրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեն է: Միջոցառման մասնակիցները քննարկելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ շրջանային անհավասարությունը, ապակենտրոնացման բարեփոխումը, ինստիտուցիոնալ երկխոսությունը և մունիցիպալիտետների միջև կապեր ձևավորումը և հզորացումը:

Ֆորումի մասնակից քաղաքապետները խոսելու են գրանցած առաջընթցի և ներկայացնելու ինքնակառավարման մեջ առկա մարտահրավերների սեփական տեսլականը: