Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Twitter սոցիալական ցանցում շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։

«Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ՝ նորընտիր Նիկոլ Փաշինյանին: Մաղթում եմ լավագույնը՝ ձեր գործունեությունում: Վրաստանը կայուն աջակցում է և սատարում Հայաստանին: Հավատում եմ, մեր երկրների միջև կայուն կապերը և բարեկամությունն էլ ավելի կխորանա»,- կարդում ենք շնորհավորական ուղերձում:

Հայաստանի վարչապետ է ընտրվել «Ելք» դաշինքի նախագահ Նիկոլ Փաշինյանը:

Քվեարկությունն անցկացվել է խորհրդարանում: Փաշինյանի թեկնածությանն աջակցել է 59 պատգամավոր, դեմ էր 42-ը:

Փաշինյանը Հայաստանում ընթացող իրադարձություններն անվանել է «Սիրո հեղափոխություն»: