Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար .Փաշինյանը հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին»

News.am-Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին բացառիկ հարցազրույց է տվել Վրաստանի «Առաջին ալիքին», որտեղ, մասնավորապես խոսել է Հայաստան-Վրաստան երկկողմ հարաբերությունների մասին: Այս մասին նշված է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Վարչապետն իր խոսքում նշել է․ «Վրաստանը բարեկամ երկիր է: Վրաստանի եւ Հայաստանի եղբայրական հարաբերությունները պետք է զարգացում ապրեն, քանզի մենք եղբայրական երկրներ եւ գործընկերներ ենք: Մեր կուսակցության («Քաղաքացիական պայմանագիր»- խմբ.) ծրագրում Վրաստանը որոշիչ դեր ունի Հայաստանի համար:

Կարծում եմ, մեր հարաբերությունները պետք է զերծ լինեն աշխարհաքաղաքական գործոններից եւ ազդեցությունից, որոնք, ցավոք, ոչ միշտ են դրական»: Նա հավելել է, որ Հայաստանը եւ Վրաստանը պետք է խորացնեն հարաբերությունը բոլոր ուղղություններով, ինչպես տնտեսական եւ քաղաքական, այնպես էլ մեր երկու ժողովուրդների միջեւ: