Թբիլիսիում նշեցին Համբարձման տոնը

2018 թվականի մայիսի 10-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը, որը տնօրինությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հռչակվել է Սուրբ Էջմիածնի ուխտի օր:
Եկեղեցական նշանակալից  օրը  Վիրահայոց  թեմում արժևորվեց Սուրբ և Անմահ Պատարագներով:

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, առավոտյան ժամերգությունից հետո մատուցվեց  Սուրբ Պատարագ, որի ընթացքում պատարագիչ քահանան՝ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը քարոզի խոսքում մեկնաբանեց օրվա խորհուրդը՝ Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուս Իր վարդապետությունն ուսուցանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:

IMG 2592Տերունի տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռի՝ Սսից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական իրադարձությունը:

Պատարագիչ քահանան խոսեց նաև այն մասին, որ Մայր Աթոռը դարեր շարունակ  դեգերելուց հետո գնաց ուր որ ժողովուրդն էր, և իվերջո 15-րդ դարում՝ 1441 թվականին՝  Համբարձման տոնին, վերահաստատվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: IMG 2627
Հավարտ Սուրբ Պատարագի  հոգևոր սպասավորների մասնակցությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք:

Արարողության ընթացքում հոգևոր դասը և ներկա հավատավոր ժողովուրդն առ Աստված աղոթք բարձրացրին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

Քրիստոսի Համբարձման տոնը, որ  ուղեկցվում է  ժողովրդական հանդիսություններով և կոչվում է Ջանգյուլում, շարունակվեց եկեղեցու բակում: Այստեղ տեղի IMG 2643ունեցավ  տոնահանդես: Այն Վիրահայոց թեմի կրթական բաժնի նախաձեռնությամբ կազմակերպել էր  Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանը՝ ղեկավար Եվգենյա Մարկոսյանի գլխավորությամբ:

Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում հավաքվել էին ծաղկեպսակներով  զուգված  նախակրթարանի սաները,նրանց ծնողներն ու բազմաթիվ հավատացյալներ: «Համբարձում յայլա» մեղմանուշ  երգի մեղեդու ներքո սկսվեց ժողովրդական տոնահանդեսը:

Նախակրթարանի ուսուցիչներ ՝ Մետաքսյա Ղազարյանի, Անի Զեյնալյանի, Մարիա Աբուլյանի և Սուրեն Աբրամյանի ջանքերով, «Ջան Գյուլում»-ի քառյակների  երգեցողությամբ երեխաները պարով և  արտասանությամբ IMG 2673ներկայացրեցին տոնի ժողովրդական մեկնաբանությունը, գովեգելով գույնզգույն ծաղիկների գեղեցկությունն ու հմայքը:

Գողտրիկ տոնահանդեսը ամփոփեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տեսուչ Տեր Մանուկ  քահանա Զեյնալյանը: Փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և հայրական սերը, Տեր Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց կազմակերպիչներին և  բոլոր Համբարձումներին շնորհավորեց իրենց անվանակոչության տոնի առիթով:

Համբարձման  տոնահանդեսը, որը լինելով հայ ժողովրդի ավանդական տոներից մեկը, դարձավ  նաև   պես-պես ծաղիկների   տոն,  գարնանային գեղեցկության  զարթոնք:

Armenianchurch.ge