Տոլմայի փառատոն Նինոծմինդայում

Մայիսի 13-ին Ռաֆայել Ջավախ կենտրոնում առաջին անգամ անցկացվեց հայկական խոհանոցի զարդ՝ ավանդական տոլմայի փառատոն: Այս անգամ խոհարարները կենտրոնի խմբավարներ Ռիմա Սահակյանը, Նեկտար Շաշվերդյանը, Ռուզաննա Սիրականյանը, Սահականուշ Ղարսլյանը, Անահիտ Սահակյանը, Ասանետ Բդոյանը, Տիրուհի Չոբանյանը, Արինա Հովհաննիսյանը, Նազելի Գորոյանն էին, եկեղեցու երգչախմբի անդամներ Արշալույս Պողոսյանը, Հասմիկ Լոռեցյանը, Լուսինե Ղարսլյանը, Էթերի Նազգաիձեն, Իրինա Ղարսլյանը: 13 հավակնորդ խոհարարները աշխատել էին ի պատշաճի ձևավորել իրենց ներկայացրած ուտեստը. դրանք մատուցվեցին մածունով, լավաշով, այլևայլ զովացուցիչ ըմպելիքներով, կանաչիներով: Աչք էին շոյում պասուց, խաղողի թփով, կաղամբով և «ամառային» տեսակի տոլմաները՝ բուրումնավետ և հայեցի:

Մասնակիցները պարգևատրվեցին Կենտրոնի և եկեղեցու պատվոգրերով: Պատվոգիր ստացան նաև «Առավոտ լուսո» երգչախումբը (Իրինա Ղարսլյանը) և « Ծաղկազարդ» պարային համույթը (Սևակ Բդոյանը):

Միջոցառմանը մասնակցեցին և ելույթ ունեցան Կենտրոնի տնօրեն Ժորա Սնխչյանը և շրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քհն Պողոսյանը:


Կենտրոնի մամլո դիվան