Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում տուժել են ՀՀ քաղաքացիներ

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ Մցխեթա-Թբիլիսի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում տուժել են ՀՀ քաղաքացիներ Մայիս Կարոյանը (1978թ.) և Անուշ Դալալյանը (1977թ.)։

Հայտնում ենք, որ Անուշ Դալալյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, վիճակը գնահատվում է կայուն և վերջինս պետք է ստանա ստացիոնար բուժում։ Նշենք, որ Մայիս Կարոյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և տուժողի առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն։