«Սպորտը առանց խոչընդոտների» մրցույթ Ախալցխայում

Այսօր Ախալցխայի կենտրոնական մարզադաշտում  «Սպորտը առանց խոչընդոտների» ծրագրի սահմաններում անցկացվեց մարզային մրցույթ, վազք  (60 մ հեռավորության վրա): Սամցխե-Ջավախքի շրջանի հանրային դպրոցների աշակերտները մրցում էին միմյանց հետ:

Մրցաշարում տղաների մեջ հաղթեց քաղաք Վալեյի  4-րդ դպրոցի աշակերտ Վլադիմիր Շուշանյանը, իսկ աղջիկներից հաղթող դուրս եկավ քաղաք Բորժոմի հանրային դպրոցի աշակերտուհի՝ Քեթի Գոգոլաձեն:

Այս մրցույթի հաղթողները կմեկնեն Անակլիայի ճամբար: Մրցույթը կազմակերպել էր Ախալցխայի քաղաքապետարանի մշակութային ծառայությունը: