Ամենահետաքրքիրն առջևում է

Վաղը լրանում է «Դրախտի դարպասը» ֆիլմի crowdfunding-ային արշավի 60-րդ օրը: Մինչ օրս նվիրաբերված ողջ գումարը կուղղվի ֆիլմի նախապատրաստական աշխատանքներին:

Քանի որ նպատակը դեռ ամբողջովին իրագործված չէ, մենք շարունակելու ենք crowdfunding-ային արշավը: Այս նոր փուլում գոյացրած գումարը կուղղվի արդեն նկարահանումների իրականացման աշխատանքներին: Այս ընթացքում կունենանք հետաքրքիր նորություններ՝ նկարներ և վիդեոներ նկարահանման հրապարակից, ինչպես նաև նոր արտոնություններ՝ Ձեր կատարած նվիրաբերության դիմաց:

Ամենահետաքրքիրը դեռ առջևում է:

Հարգանքներով,
«Դրախտի դարպասը» խումբ