Վրաստանում ֆաշիստական խմբերն անընդունելի են. Ջանելիձե

Aliq.ge-«Մեր կառավարության համար երկրում ֆաշիստական խմբերի առկայությունը անընդունելի է»,-այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն:

Վերջինիս խոսքով, ներկա իշխանությունները մշտապես պայքարելու են նման խմբերի գոյության դեմ:

«Ինչ վերաբերում է ծայրահեղ խմբերին, դրանք նույնպես ենթակա են կառավարման: Անշուշտ, պետությունը կձեռնարկի բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի խուսափի առճակատումից, ծայրահեղական դսևորումներից, ինչպես նաև Վրաստանում առաջին հերթին Ռուսաստանի շահերը պաշտպանելու փորձերից»,-հայտարարել է Ջանելիձեն: