Ախալցխայի հայկական դպրոցում հնչեց վերջին զանգը

Ախալցխա քաղաքի  Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում, դպրոցական վերջին ղողանջներն ապրեցին ավարտական 3 դասարանները թվով 60 աշակերտ։

Վերջին զանգի կապակցությամբ ավարտական դասարանների աշակերտները հանդես եկան երգերով ու խոսքերով։

Վերջին զանգի տոնակատարությանը հրավիրված էր նաև Ախալցխայի և Բորժոմիի շրջանների հոգևոր տեսուչ՝ Տ․ Հակոբ աբեղա Սահակյանը և Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ՝ Արժ․ Տ․ Թորգոմ քհն․ Վարդանյանը։

Հոգշ․ հայր Սուրբն իր ողջույնի խոսքն ուղղեց և օրհնեց շրջանավարտներին՝ մաղթելով ամենաբարձյալ Տիրոջ սերը, խաղաղությունը և պահպանությունը։

Հոգևոր Տեսչությունը պատրաստել էր փոքրիկ նվերներ շրջանավարտների համար։