Սամցխե-Ջավախքում 11 անձ մեղադրվում է մարմնավաճառության ներգրավման մեջ

Ախալցխայում եւ Ախալքալաքում  թուրքական սրճարանների եւ ռեստորանների ժամանակավոր սեփականատերերին բացահայտել են մարմնավաճառության  ներգրավման գործունեության շուրջ:  Ներքին գործերի նախարարության  Սամցխե-Ջավախքի ոստիկանության աշխատակիցները, վերջի մի շաբաթվա ընթացքում,  հետաքննություն անցկացրեցին 9 Թուրքական սրճարաններում  և 5 ռեստորաններում, որի նպատակն էր ժամանակավոր սեփականատերերի  մարմնավաճառության  ներգրավման  շուրջ տարվող գործունեության բացահայտումը:

Մեղադրյալները Ախալցխայի և Ախալքալաքի ռեստորանների ու սրճարանների 11 սեփականատերերն են:  Մեղադրյալներին սպառնում է երկու տարվա ազատազրկում կամ տուգանք:

Հետաքննության շրջանակներում վերոհիշյալ հաստատություններում աշխատող 63 կանանց  ոստիկանությունները հետաքննեցին որպես վկա:

Տեսանյութերը հրապարակել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: