Տառահանդես Ախալքալաքի թիվ 1 հայկական դպրոցում

Այսօր՝ մայիսի 18-ին, Ախալքալաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 1 հայկական հանրային դպրոցում տիրում էր տոնական տրամադրություն:  I «Բ»  դասարանի սաները հրաժեշտ տվեցին իրենց առաջին դասագրքին՝ Այբբենարանին: Նրանք հանդես եկան մի տարվա ընթացքում ստացած գիտելիքներով, գեղեցիկ հայերենով ներկայացրեցին այբուբենի բոլոր տառերին նվիրված բանաստեղծություններ, փառաբանեցին հայերենի առաջին ուսուցչին՝ Մ. Մաշտոցին և հանդես եկան հայկական երգ ու պարով:

Դահլիճում ամեն ինչ գեղեցիկ զարդարված էր և տիրում էր  տոնական բարձր տրամադրություն , ամենուր առկա էր հայկական շունչն ու ոգին:

Դպրոցի ամենակրտսեր սաները հանդես եկան նաև  «Քաջ Նազար» բեմական ներկայացմամբ՝ բարձր պահելով հանդիսատեսի բարձր տրամադրությունը:

Միջոցառման ավարտին շնորհավորանքի խոսքերով հանդես եկան դպրոցի տնօրեն Ռուզան Տեփոյանը և ուսմասվար Թամարա Բալասնայանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր դասավանդող ուսուցիչներին և դասվար Անահիտ Մկոյանին հիանալի միջոցառում կազմակերպելու համար: