Քաղաք Ախալցխայում ապրիլի 9 փողոցի վրա կառուցվող Շալվա Ախալցիխելիի անվան տաճարի գմբեթին բարձրացվեց խաչ

Այսօր Ախալցխայի եւ Տաո-Կլարջեթիի մետրոպոլիտ Թեոդորե Ճուաձեն  եւ այլ հոգեւորականներ օրհնեցին բրոնզից պատրաստված խաչը եւ անցկացրին ժամերգություն։ Գմբեթին բարձրացված խաչի բարձրությունը 2,5 մետր է եւ ունի 250 կշիռ։ Խաչը պատրաստել է տվել տաճարի   կառուցումը նախաձեռնող Վասիլ Իվանիձեի ընտանիքը։ Շալվա Ախալցիխելիի անվան տաճարի կառուցումը սկսվել է 2009 թվականից։

Խաչը գմբեթին բարձրացնելու արարողությանը ներկա էին մի խումբ  հավատացյալներ, հոգեւորականներ ու  շրջանային եւ տեղական իշխանության ներկայացուցիչներ։