ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Վրաստան

Aliq.ge-Մայիսի 30-ից 31-ը պաշտոնական այցով Վրաստանում կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին Երևանում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև մայիսի 11-ին կայացել էր հեռախոսազրույց:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել էր Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հրավիրել  Վրաստան և ևս մեկ անգամ պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնել Հայաստանի հետ հարաբերությունները։