Հայտարարություն

Հարգելի հայրենակիցներ, 

Սիրով տեղեկացնում ենք, որ հուլիսի 7-ին Ախալքալաքի շրջանի Կարզախ գյուղում կնշվի հայ աշուղական, ժողովրդական երգիչ Մեծանուն Աշուղ Ջիվանուն նվիրված ավանդական տոնը՝ Ջիվանու օրը:

Մասնակցելով միջոցառմանը՝ Դուք ոչ միայն կծանոթանաք կոլորիտային Կարզախ գյուղին և նրա հետաքրքիր ավանդություններին, այլև հնարավորություն կունենաք այդ օրը ԱՆՎՃԱՐ շրջելու արդեն գրեթե 2 տարի գործող Աշուղ Ջիվանու տուն-թանգարանում, որն իր այցելուներին կտեղափոխի 19-րդ դարի հայկական իրականություն՝ ներկայացնելով Աշուղի ժամանակաշրջանին բնորոշ հայկական ավանդական կենցաղը և Ջիվանու կյանքն ու ստեղծագործական ուղին: 

«Ջիվանու օր» տոնակատարությանը սպասվող միջոցառումների շարքի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով մեր՝ Ջիվանու տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջի event-ում տեղադրվող թարմացումներին:

Բաց մի թողեք կոլորիտային Կարզախ այցելելու և գյուղի ջիվանիական շունչը զգալու հնարավորությունը: