ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Վրաստան

1tv.ge-Առաջին ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու համար, Վրաստան է ժամանել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Հայաստանի նախագահին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան:

«Շատ հաճելի է, որ մեր գործընկեր և բարեկամ երկրները նման բարձր մակարդակի պատվիրակություններով այցելելու են Թբիլիսի, որպեսզի մեզ հետ միասին տոնեն առաջին վրացական ժողովրդավարական Հանրապետության հիմնադրման 100 ամյակը: Հայաստանի նախագահի այցն ունի կրկնակի խորհուրդ, սա Հայաստանի նորընտիր նախագահի առաջին այցն է Վրաստան: Մի քանի օրից մեր հայ բարեկամները ևս տոնում են իրենց անկախության վերականգնման 100 ամյակը: Օգտվելով առիթից ցանկանում են նրանց շնորհավորել այս ամսաթվի առիթով: Մենք ապացուցեցինք, որ միասին համագործակցելով կարող ենք հասնել հաջողության և Հայաստանի նորընտիր նախագահի առաջին այցը առաջ դրված քայլ կլինի մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման համար»,- հայտարարել է նախարարի տեղակալը:

Նախարարության տեղեկությամբ, Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի մայիսի 26-ի միջոցառումներին և երկկողմ հանդիպումներ կանցկացնի Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ: