Վրաստանի վարչապետը հանդիպել է Արմեն Սարգսյանին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, գրում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։

Կառավարության ղեկավարը Արմեն Սարգսյանին շնորհավորել է պաշտոնին ընտրվելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Վրաստան այցի համար:

Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ եղբայրական Հայաստանը, Վրաստանի նման, նշում է անկախության 100-ամյա հոբելյանը և երկու երկրների համար այդ ամսաթիվը հատկապես կարևոր է:

Հանդիպմանը վարչապետն ընդգծել է Հայաստանի հետ բազմադարյա, սերտ և բարեկամական հարաբերությունների նշանակությունը և հույս հայտնել, որ տարբեր ոլորտներում համագործակցությունը կկրի դինամիկ բնույթ:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել և իմ եղբայրների հետ միասին նշել մեծ հաղթանակի 100 ամյակը»,- հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահը և Գիորգի Կվիրիկաշվիլուն շնորհակալություն հայտնել ջերմ դիմավորելու համար:

Արմեն Սարգսյանը հաստատել է առկա կապեր առավել խորացման ցանկությունը: