Սամցխե-Ջավախքում հնարավոր է կառուցվի անտուն կենդանիների համար միջշրջանային պահման վայր

Շրջանում տարիների ընթացքում առկա խնդրի լուծման միտքը պատկանում է Սամցխե-Ջավախքի շրջանային վարչությանը, որի նախաձեռնությամբ Սոցիալական ծրագրերի զարգացման կենտրոնը անցկացրեց  կենդանիների համար նախատեսված ապաստարանի նախագծի շնորհանդեսը։ Այն ներկայացրին կենտրոնի ղեկավար Սոփո Բերոշվիլին եւ նախագծերի ղեկավարման մենեջեր Լաշա Գեգեճկորին։

Հանդիպումը անցկացվեց Սամցխե-Ջավախքի շրջանային վարչությունում, որին ներկա էին շրջանների քաղաքապետները, սակրեբուլոների նախագահները եւ  Սնունդի Ազգային Գործակալության Սամցխե-Ջավախքի շրջանային աշխատանքի վարչության ներկայացուցիչները։

Ներկայացված նախագծի իրականացման դեպքում միջազգային չափորոշիչներով  կահավորված ապաստարանը կծառայի շրջանի վեց քաղաքապետարաններին, որի արդյունքում  կլուծվի ինչպես անտուն կենդանիների, այնպես էլ  դրա հետ կապված քաղաքացիների անվտանգության խնդիրները։

Հիմնականում խոսքը թափառող շների մասին է, որոնք հատկապես գիշերային ժամերին մեծ անհանգստություն են պատճառում մարդկանց։