Հայաստանի արտաքին գերատեսչությունը շնորհավորել է Վրաստանին՝ անկախության օրվա կապակցությամբ

«Վրացիները և հայերը դարեր շարունակ միասին պայքարել են կյանքի և ազատության համար»,- այսպես է շնորհավորում Հայաստանի արտաքին գերատեսչությունը Վրաստանին՝ անկախության օրվա կապակցությամբ:

«Վրաց գործընկերներին և բարեկամ վրաց ժողովրդին շնորհավորում ենք անկախության օրվա առիթով»,- ասվում է Հայաստանի արտաքին գերատեսչության Twitter-ի պաշտոնական էջում, գրում է Վրաստանի առաջին ալիքի կայքը։