Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեծ շուքով նշվեց  Վաչիանի Սուրբ Սիոն եկեղեցու բակում

Երեխաների պաշտպանության միջազգային օրը մեծ շուքով նշվեց  Վաչիանի Սուրբ Սիոն եկեղեցու բակում։ Միջոցառման մեկնարկը տրվեց Տերունական աղոթքով, այնուհետև Արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը կատարեց մանուկների օրհնության կարգով, որից հետո երեխաներին կավիճներ բաժանվեցին և սկսվեց նկարչության մրցույթը։

Ապա միջոցառումը տեղափոխվեց մշակույթի տան բակ, որտեղ երեխաներին ուրախացնելու էին եկել սիրված մուլտհերոսները։ Մշակույթի տան բակում ծագումով Վաչիան գյուղից, այժմ ռուսաստանաբնակ Սամվել Ազատյանի բարերարությամբ երեխաներին բաժանվեց քաղցրավենիք ու պաղպաղակ։ Երեխաներին շնորհավորելու էին եկել նաև Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներն ու իշխանության այլ ներկայացուցիչներ։

Հյուրերի հետ երեխաները շուրջպար բռնեցին և ուրախ տրամադրություն փոխանցեցին նրանց։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան։