Եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Երեկ Հայ Առաքելական և Ուղղափառ Սուրբ Եկեղեցին տոնում է Ամենայն Հայոց Առաջին Հայրապետ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապ։ Տոնի առթիվ Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցվեց Սբ․ Պատարագ։ Պատարագիչ՝ Ախալցխայի հարակից շրջանների հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը հավուր պատշաճի մեկնեց օրվա խորհուրդը։ Սոբ․ Պատարագից հետո Եկեղեցու բակում տեղի ունեցավ մանուկների օրհնության կարգ, որին հաջորդեց տոնական միջոցառում նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։

Միջոցառումը կազմակերպել էր Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը, տեսուչ՝ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի գլխավորությամբ։ Երեխաների օրը տոնի վերածելու էին եկել Ախալցխայի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հայկական դպրոցի աշակերտները և «Ախալցխա» երգի և պարի համույթը։