Գիորգի Կվիրիկաշվիլին Զազա Սարալիձեին — Ես մտնում եմ ձեր վիճակի մեջ

1tv.ge-Կառավարության վարչության մամուլի ծառայությունը, վարչապետի հետ Զազա Սարալիձեի հանդիպման կապակցությամբ տարածել է լրատվություն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի ծնողներին հանդիպել է նրանց փաստաբանի և ժողովրդական պաշտպանի հետ միասին:

Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան և կառավարության վարչակազմի ղեկավար Շալվա Թադումաձեն:

Վարչապետը լսել է այն հարցերը, որոնք Սարալիձեների ընտանիքը ունի նրանց որդու սպանության գործի կապակցությամբ և նշել, որ այս հարցի շուրջ լրատվություն է ստացել հունիսի 1-ին, ժողովրդական պաշտպանի հետ հանդիպման ժամանակ:

Զազա Սարալիձեին հետաքննության ընթացքի մասին լրատվություն է փոխանցել ներքին գործերի նախարարը:

Հանդիպմանը որոշվել է, որ Սարալիձեների ընտանիքը ժողովրդական պաշտպանի միջոցով, ծանոթանալու է գործի նյութերին: Նույն համաձայնությունը ձեռք է բերվել նաև Դադունաշվիլիների ընտանիքի հետ: