Վալեում ավտովթարի հետևանքով զոհվել է 5-ամյա երեխա

Ախալցխայի շրջանի Վալե քաղաքում ավտովթարի հետևանքով զոհվել է 5-ամյա աղջիկ: Դեպքը պատահել է մոտավորապես 17:30-ին, երբ երեխայի պապիկը պաղպաղակ էր առնում երեխայի համար։

Ավտովթարից հետո երեխան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

Հետաքննությունը ընթանում է  քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով, որը ենթադրում է տրանսպորտի անվտանգության և շահագործման կանոնների խախտում: