Վրաստանը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար

1tv.ge-Վրաստանը հստակ ցույց տվեց, որ պատրաստ է, աշխատել Ռուսաստանի հետ կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու համար, որը պետք է հիմնված լինի Վրաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ հարգանքի վրա: Ռուսաստանը պետք է որոշի, կմնա պատմության մութ կողմում, թե կաջակցի իր դրացիների խաղաղությանը, կայունությանը և բարօրության,- այս մասին նշված է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հայտարարությունում, որը հրապարակվել է «Ատլանտյան խորհրդի» կայքէջում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկությամբ, Միխեիլ Ջանելիձեն նշում է, որ Ասադի ռեժիմը Վրաստանի բռնազավթված տարածքները անկախ պետություններ է ճանաչել Ռուսաստանի հրամանով: Նախարար կարծիքով, վրացիները համարում են, որ այդ սադրանքնը Ռուսաստանի կայսրությունից անկախություն ձեռք բերելու 100 ամյակի պատասխան արձագանքն է:

Նախարարը նաև նշել է, որ միջազգային համադաշնության մեծ մասը դեմ է Ռուսաստանի գործողություններին, սակայն չնայած դրան, Ռուսաստանը կրկին շարունակում է հրադադարի մասին 2008 թվականի օգոստոսի 12-ին ստորագրված պայմանագրի խախտումը: