Հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիրոգի Կվիրիկաշվիլին

Քիչ առաջ հրաժարական տվեց Վրաստանի վարչապետ Գիրոգի Կվիրիկաշվիլին։ Այդ մասին նա հայտնեց հատուկ կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։

« Ինձ համար այս պաշտոնը միայն մեծ պատասխանատվությունն էր, որը քաղաքացին կարող էր ունենալ, ես փորձել եմ լինել յուրաքանչյուր քաղաքացու վարչապետ», — հրաժարականին ժամանակ հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին։